«Մանչեսթեր Սիթին» գերազանցել է 112 տարվա վաղեմության ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հետաձգված խաղում 3:1 հաշվով հաղթել է «Էվերտոնին»: Ինչպես տեղեկացնում է ESPN հեռուստաալիքը, դա իսպանացի մասնագետ Խոսեպ Գրավդիոլայի թիմի թվով 10-րդ անընդմեջ հաղթանակն էր այս տարում:
Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» գերազանցել է «Բոլթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» սահմանած ռեկորդները, որոնք համապատասխանաբար 1909 և 2009 թվականների սկզբին տարել էին 9 անընդմեջ հաղթանակ:
Ահա «քաղաքացիների» բոլոր 10 «վիկտորիաները».
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1:0
«Մանչեսթեր Սիթի» - «Քրիստալ Փելաս»՝ 4:0
«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 2:0
«Վեսթ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5
«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:0
«Բյոռնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4
«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3:0
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակներից հետո վաստակել է 56 միավոր և այժմ միանձնյա վստահ գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթերն» արդեն ետ են մնում 10-ական միավորով: