Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043779
A A
Պաշտոնական Հասարակություն

Մահացել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը

Կյանքից հեռացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով․

«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։

Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»:

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։

 Ի դեպ, Սերգո Կարապետյանը  անցնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործերով։  Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։