Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը երկրորդ թենիսիստն է, ով 80 հաղթանակ է տոնել մեկ մրցաշարում

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, դարձավ երկրորդ թենիսիստը, ում հաջողվեց «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշարում տոնել 80 հաղթանակ:

Այդ իրադարձությունը տեղի է ունեցել թենիսի Ավստրալիայի 2021թ առաջնության քառորդ եզրափակիչում, երբ 33-ամյա թենիսիստը կամային հաղթանակ է տարել գերմանացի Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ 6:7, 6:2, 6:4, 7:6: Նա միաժամանակ 75 հաղթանակ է տոնել ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 74՝ «Ռոլան Գարոսում», 72՝ Ուիմբլդոնում:

Հաղթանակների թվով Նովակ Ջոկովիչը բավական ետ է մնում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից, որն Ավստրալիայի բաց առաջնությունում տարել է 102, Ուիմբլդոնում՝ 101, ԱՄՆ բաց առաջնությունում՝ 89 հաղթանակ: Վերջինս վնասվածքի պատճառով բաց է թողնում «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարը: