Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մբապեի հեթ-տրիկը և «ՊՍԺ»-ի ռևանշը «Նոու Կամպում», «Լիվերպուլի» բուդապեշտյան «զբոսանքը»

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում, որտեղ չորս տարի առաջ մրցաշարի նույն փուլում կրել էր խայտառակ պարտություն՝ 1:6, բավական վստահ հաղթեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային»՝ 4:1: Սա առաջին դեպքն է, որ կատալոնյան ակումբը փլեյ-օֆֆի խաղում սեփական դաշտում 4 գնդակ է բաց թողնում:

Ֆրանսիական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կիլիան Մբապեն: Նա երկրորդ ֆուտբոլիստն է, ով «Նոու Կամպում» խփում է երեք գոլ: Մինչ այդ նման «սխրանք» գործել էր Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն: Ֆրանսիացի հարձակվողը միաժամանակ դարձավ «Բարսելոնայի» դարպասը երեք գնդակ խփած ամենաերիտասարդ խաղացողը:

Զուգահեռ կայացած երկրորդ խաղում Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Բուդապեշտում վստահ հաղթեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»: Անգլիացիները գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, երբ հինգ րոպեի ընդմիջումով աչքի ընկան Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն: 

Սա լիվերպուլցիների առաջին հաղթանակն էր Անգլիայի առաջնությունում կրած երեք պարտությունից հետո: Իսկ ահա գերմանական ակումբը ներքին մրցաշարերում տարած չորս անընդմեջ հաղթանակներից հետո կրեց առաջին պարտությունը:

Չեմպիոնների լիգայի այս թիմերի պատախան խաղերը տեղի կունենան մարտի 10-ին, Փարիզում և Լիվերպուլում: