Բացել լրահոսը Փակել լրահոսը
Xanut-3
A A
Հասարակություն

Երեք ամսում հազարավոր բիզնեսներ փակվել են, բայց կորոնավիրուսն ու պատերազմը պետական համակարգի կողքով են անցել․ Առավոտ (տեսանյութ)

«Տարածքը տրվում է վարձով», «Լիկվիդացիա», «Խանութի փակման կապակցությամբ մեծ զեղչեր»: Սրանք հայտարարություններ են, որոնք գրեթե ամեն քայլափոխի հանդիպում են մայրաքաղաքում: Բիզնեսները փակվում են թե՛ կենտրոնում, թե՛ Երեւանի ծայրամասային թաղամասերում: Պետական եկամուտների կոմիտեի՝ Aravot.am-ին տրամադրած տվյալները հենց այդ էլ փաստում են՝ Հայաստանում երեք ամսում հազարավոր բիզնեսներ փակվել են, հազարից ավելի էլ հաշվառումից հանվել են կամ լուծարվել:

ՊԵԿ-ին խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել 2020 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, քանի՞ տնտեսվարող է դադարեցրել գործունեությունը: Նաեւ հայտնել՝ ո՞ր բիզնեսներն են փակվել կամ լուծարվել: Aravot.am-ի տեսախցիկն էլ մայրաքաղաքի փողոցներում շրջելիս արձանագրեց բազմաթիվ փակված խանութներ:

Հայտարարություններում նշված հեռախոսահամարներով զանգահարելիս հիմնականում պատասխանում էին տարածքը վարձակալությամբ տվող սեփականատերերը, որոնք մեզ հետ զրույցում նշում էին՝ վարձակալը «արենդան» չի կարողացել վճարել կամ բիզնեսը տեղափոխել է ավելի փոքր տարածք: Կային այնպիսիք, որ մասնաճյուղն ընդհանրապես փակել էին եւ անցել առցանց սպասարկման:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով