Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043620
A A
Հասարակություն

Մահացել է Marriott International-ի նախագահ Առնե Սորենսոնը

 62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը: Ինչպես փոխանցում է  Reuters գործակալությունը, այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Marriott International-ի գործադիր տնօրեն եւ նախագահ Առնե Մ. Սորենսոնն անսպասելի մահացել է 2021 թվականի փետրվարի 15-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

2019 թվականին Սորենսոնի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Սորենսոնին փոխարինողի հետ կապված որոշումը Marriott International-ը կընդունի մոտակա 2 շաբաթների ընթացքում: