Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Այրվել է վագոն-տնակ

Փետրվարի 16-ին, ժամը 13:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է վագոն-տնակ (մոտ 27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել են վագոն-տնակում գտնվող կենցաղային իրերը և գույքը։