Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 16.02.
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերջին մարզումն է անցկացրել մրցաշարից առաջ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերջին մարզումն է անցկացրել Սոֆիա մեկնելուց առաջ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաքում կկայանա բռնցքամարտի Ստրանջայի գավաթի 72-րդ հեղինակավոր մրցաշարը: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցումներին կմասնակցի 10 մարզիկով. 52 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 57 կգ՝ Արթուր Ղազարյան, 63 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 69 կգ՝ Արսեն Գրիգորյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Համբարձում Հակոբյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, գերծանր քաշային՝ Գուրգեն Հովհաննիսյան, աղջիկներ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյան, 69 կգ քաշային՝ Անի Հովսեփյան:

 

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը բաց է թողնում այս մրցաշարը, քանի որ նա այժմ պատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական մրցամարտին: