Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորեան Հայաստանի համար կարեւոր է

Պաշտոնական

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Հարավային Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ակտիվացման համար գոյություն ունի մեծ ներուժ: Խորհրդարան ղեկավարի համոզմամբ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն հայտնեց կորեական ընկերություններին Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանը նշեց, որ ավելացել են Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: