Բացել լրահոսը Փակել լրահոսը
00-718
A A
Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում․ 21-ամյա աղջիկը «Թումո»-ի այգու մոտ բարձրությունից ցած է նետվել

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 16։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «Թումո»-ի այգու մոտ մի աղջիկ ցած է նետվել բարձրությունից։