Բացել լրահոսը Փակել լրահոսը
բարեկենդան
A A
Հասարակություն

Այսօր Բուն Բարեկենդանն է

Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է:

Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության մեջ նախածնողները՝ Ադամն ու Եվան, ապրում էին անմեղ ու երջանիկ կյանքով մինչև դրախտից վտարումը:

Առաջին մարդը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:16-17): Ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը դրախտի մեջտեղումն է, խորհրդանշում է պահքը: