A
A
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի․ թարմացված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ գերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան: Դեռևս պաշտոնական հրապարակում չկա, թե քանի գերի է վերադառնում Հայաստան։ Մեր տվյալներով՝ վերադառնում է հինգ գերի։
Քիչ առաջ հայտնի դարձավ՝ Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Մեր տեղեկություններով՝ նրանց մի մասը Շիրակի մարզից են, որից երկուսը Խծաբերդի տարածքում գերեվարված խմբից։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատել են, որ գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել մեկ գերի։