Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Հասարակություն

Արման Բաբաջանյանը ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Վահան Բադասյանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Րոպեներ առաջ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին, ով չնայած առողջական ծանր վիճակին շարունակում է գտնվել անազատության մեջ:
 
Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության:
 
Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշման առկայությամբ և սրտի շրջանում ծակոցներից:
 
Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խմբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին և մենք կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը:
 
Օգնել ցանկացողներին խնդրում եմ կապ հաստատել ինձ կամ պարոն Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ: