Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտել է փլեյ-օֆֆ և կհանդիպի Վաշյե-Լագրավի հետ. Opera Euro Rapid

Առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid խոշոր մրցաշարում ավարտվեց առաջին, խմբային փուլը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը և մտավ փլեյ-օֆֆ: Շրջանաձև մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 9,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նիդեռլանդցի Անիշ Գիրիից:

Քառորդ եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը կհանդիպի հենց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այսօր շախմատիստները կանցկացնեն առաջին, իսկ վաղը՝ պատասխան մրցամարտը: Այս զուգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Մագնուս Կառլսեն – Դանիլ Դուբով հանդիպման հաղթողի հետ: