«Ռոման» սկսել է պատրաստվել «Ուդինեզեի» խաղին․ Մխիթարյանը մարզվել է առանձին խմբով
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման» այսօր առաջին մարզումն է անցկացրել առաջիկա կիրակի օրը՝ փետրվարի 14-ին «Ուդինեզեի» հետ կայանալիք խաղից առաջ։
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, հռոմեական թիմը մարզվել է երկու առանձին խմբերով՝ նրանք, որոնք մասնակցել էին «Յուվենթուսի» հետ վերջին հանդիպմանը, և այն ֆուտբոլիստները, որոնք մնացել էին պահեստայինների նստարանին։
Հենրիխ Մխիթարյանը, բնականաբար, մարզվել է առաջին խմբում։ Նրա և մյուս թիմակիցների հետ առաջին անգամ պարապել է նաև Ստեֆան Էլ Շարավին, որը հունվարին է տեղափոխվել հռոմեական ակումբ։ Նա մինչ այդ կորոնավիրուսի պատճառով բաց էր թողել պարապմունքները։ Իսկ ահա առաջատար պաշտպան Քրիս Սմոլինգն ու կիսապաշտպան Պեդրոն դեռ լիարժեք չեն ապաքինվել վնասվածքից և առայժմ անցկացնում են անհատական մարզումներ։
«Ռոման» 21 տուրից հետո 40 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Ուդինեզեն» 24-ով ընթանում է 11-րդ հորիզոնականում։