Մի գյուղից 30 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Մայիսյան գյուղից տարբեր տարիքի 30-ից ավելի տղամարդ այս տարի մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Կեսը՝ առաջին անգամ։
«Երկար ժամանակ աշխատել եմ Ռուսաստանում, երեւի 10 տարի կլինի՝ Հայաստանում էի աշխատում, բայց էս 2-3 տարվա մեջ վատացան գործերը։ Մինչեւ էդ լավ էր։ Էնտեղ էլի գնալու ենք մեքենա քշենք, իմ պրոֆեսիան շոֆեռությունն ա, ուրիշ բան ես չեմ կարա անեմ։ Եթե մնամ Հայաստան էլ աշխատեմ, էդ գումարին ասենք լույս, գազ, ջուրը չեմ կարա մուծեմ»,- ասում է Մանվել Գինոսյանը։
Նույնիսկ երբ տոմսերը բավականին թանկ են, նրանց մտադրությունը չի փոխվում։
«Ասում են՝ շատ ա թանկացել, մինչեւ 400 հազար ա դարձել Մոսկվան, բայց ինչ-որ է, պիտի վերցնենք, գնանք թող մի ամսվա աշխատավարձն էլ ըտեղ գնա, բայց ամենաճիշտը Ռուսաստան գնալ, աշխատելն ա»,-ասում է Վարդան Հարությունյանը։
Գնում են աշխատելու, բայց մշտական բնակություն հաստատել արտերկրում չեն ցանկանում։
Մանրամասները՝ տեսանյութում