Քոուչն աշխատում է անձի մոտ լուծումնակենտրոն մտածելակերպ ու վարք ձևավորելու ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ին«Քոուչինգ և ժուռնալիստիկա». նման խորագրով ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար հանդիպում- դասընթացը կազմակերպվել էր Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի կառավարման խորհրդատու, աշխարհի առաջատար` ERICKSON INTERNATIONAL քոուչինգ- դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Նանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։
«Քոուչինգը գործիքների ամբողջությունն է, և այդ գործիքներին տիրապետելով, կարելի է աշխատել և´ բիզնեսի, և´ անձնական խնդիրների լուծման ուղղությամբ: Ավելի հաճախ շփոթում են ոչ թե քոուչինգի տեսակները, այլ հենց քոուչինգը՝ հարակից կամ նման այլ ոլորտների հետ: Օրինակ՝ խորհրդատվություն, մենթորինգ, հոգեբանություն կամ թրեյնինգ: Ըստ էության, դրանց բոլորի վերջնանպատակը ցանկալի արդյունքի հասնելն է, սակայն սրանք բոլորը միմյանցից տարբերվում են ամենակարևորով՝ մեթոդաբանությամբ և աշխատանքի գործիքակազմով,- ասում է Նանա Հովհաննիսյանը եւ բացատրում, - Եթե հոգեբանը փորձում է գտնել խնդիրը, խորհրդատուն որոշակի վերլուծություններ անելով փորձում է նշմարել ճիշտ ուղին, թրեյները փոխանցում է կոնկրետ գիտելիքներ` կոնկրետ ոլորտի կամ խնդրի մասին, ապա քոուչն աշխատում է անձի մոտ լուծումնակենտրոն մտածելակերպ ու վարք ձևավորելու, սեփական ռեսուրսն ու ուժը բացահատելու և այն արդյունավետ օգտագործելու, խնդիրների լուծման, նպատակներին հասնելու իրեն իսկ համապատասխան ուղին ու մեթոդը գտնելու ուղղությամբ»։
Դասընթացի նպատակն էր ԶԼՄ-ի ներկայացուցիչներին ծանոթացնել քոուչինգի արդյունավետ գործիքներին ու տեխնիկաներին և ժուռնալիստիկայում դրանց կիրառման առանձնահատկություններին:
Լրագրողները պրակտիկ օրինակների հիման վրա քննարկեցին, ինչպես է հնարավոր քոուչինգ գործիքների կիրառման միջոցով բացահայտել նյութի հերոսների իրական նպատակներն ու ներքին շարժառիթները, արդյունավետ շփվել և հաղորդակցվել ամենազուսպ և բարդ զրուցակցի հետ։
Դասընթացի ավարտին ԶԼՄ-ի ներկայացուցիչներին տրվեց մասնակցության վկայական Նանա Հովհաննիսյանի կողմից Էրիքսոն Արմենիայի և 818 Special Edition Consulting խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում: