Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիան մնաց անխոցելի

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին նաեւ 7-րդ խմբի խաղերը: Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականները միմյանց հանդիպումը ոչ-ոքի` 0:0 ավարտելով, միասին նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր: Բրազիլացիները 7 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը, իսկ պորտուգալացիները 5 միավորով` երկրորդ:

Զուգահեռ ընթացող Կոտ դ'Իվուար - Հյուսիսային Կորեա հանդիպումն ավարտվեց աֆրիկյան հավաքականի առավելությամբ` 3:0: Չնայած խոշոր հաշվով հաղթանակին, կոտդիվուարցի ֆուտբոլիստները ստիպված հրաժեշտ տվեցին առաջնությանը, քանի որ մեկ միավորով հետ մնացին Պորտուգալիայի ընտրանուց:

 

Ամփոփիչ աղյուսակ

                       Խ Գ Մ

1. Բրազիլիա       3 5-2 7

2. Պորտուգալիա   3 7-0 5

3. Կոտ դ'Իվուար   3 4-3 4

4. ԿԺԴՀ               3 1-12 0