Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ասել են՝ վարչապետի հանձնարարականն է դադարեցնել բարեկարգումը․շուկայի սեփականատեր (տեսանյութ)

Երևանի Քաջազունի փողոցում գտնվող շուկայում  այսօր շինարարներy  քանդում էին այն, ինչ իրենց  ձեռքով կառուցել էին նախորդ ամիսներին։

Շուկայի սեփականատերը՝ Գուրգեն Պողոսյանը, այսօր ահազանգել է «Ա1+», ներկայացրել, որ Երևանի քաղաքապետարանից ծանուցում է ստացել այն մասին, որ վարչապետը հանձնարարել է քանդել բարեկարգածն ու շուկան բերել նախկին տեսքի։

Պտուղ-բանջարեղենի շուկայում սեփականատերերը որոշել   էր բարեկարգման աշխատանքներ անել, կառուցել զուգարան աշխատողների համար։

«Մենք մոտավորապես 3 ամսից ավել շինարարություն ենք անում և որևէ պաշտոնյայից՝ լինի քաղաքապետարանից կամ որևէ այլ տեղից, որևէ ծանուցում չենք ստացել, որ չի կարելի բարեկարգում անել։ 3-4 օր առաջ նոր ծանուցում ենք ստացել, որ սխալ ենք անում, կազմվեց արձանագրություն՝ 200 000 դրամ, մենք էլ ընդունեցինք, որ սխալ ենք անում, դադարեցրեցինք աշխատանքները։ Երեկ մեզ կանչեցին քաղաքապետարան ու ասեցին, որ վարչապետը հանձնարարել է քանդել  բարեկարգածը՝ ընդհուպ մինչև տուալետը»,- պատմում է սեփականատերը։

Քաղաքապետարանից խոստացան պարզաբանում տալ ավելի ուշ։