Բացել լրահոսը Փակել լրահոսը
144956257_1680323352140730_1354153735886569627_o
A A
Պաշտոնական

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: