Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka 30.01.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղին. Պաուլու Ֆոնսեկա

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վաղը «Վերոնայի» հետ կայանալիք խաղից առաջ այսօր պատասխանել է լրագրողներին հարցերին:

Պորտուգալացի մասնագետից առաջին հերթին հետաքրքրվել են Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հավանականության մասին, քանի որ մեր ֆուտբոլիստը վնասված պատճառով բաց էր թողել նախորդ հանդիպումը: Պաուլու Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը պատրաստ է խաղին և կընդգրկվի մեկնարկային կազմում:

Ինչ վերաբերում է Էդին Ջեկոյին թիմի մարզումներին վերադարձնելուն (բոսնիացի հարձակվողը Ֆոնսեկայի հետ վիճաբանելու համար այժմ անհատական պարապմունքների է մասնակցում), ապա գլխավոր մարզիչն ասել է, որ այդ հարցը կպարզվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Հավելենք, որ լրատվամիջոցները վերջերս գրել էին, որ «Ռոմայի» 9 համարը վարձավճարով հանդես է գալու «Ինտերում», սակայն միլանյան ակումբը հերքել է այդ լուրը:

Իտալիայի առաջնության «Ռոմա» - «Վերոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: