Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Ռուսաստան – Հայաստան՝ 6:0. Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական խաղ

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվեց Ռուսաստանի հավաքականին:

Դաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում խփելով երեքական գնդակ, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարան: Հատկապես աչքի ընկավ Դավիդովը, որը բացեց հաշիվը, ապա եռապատկեց այն:

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ռուսաստանի հավաքականը մեր թիմի դարպասին կատարել է 35 անգամ, որից 17-ը վտանգավոր են եղել: Հայաստանի հավաքականի դարպասապահը ետ է մղել 11 հարված: Մեր թիմը մրցակցի դարպասին հասցրել է 14 հարված, որից 8-ը՝ շեղ: Ռուսների դարպասապահը ետ է մեղլ ընդամենը 4 հարված: Անկյունային հարվածները համարյա հավասար են եղել՝ 11-9: Ռուսաստանի հավաքականը երկու անգամ շատ է խախտել խաղի կանոնները՝ 6-3:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին: Այդ օրը մեր թիմը Երևանում կընդունի Ֆրանսիայի հավաքականին, որը մեկնարկային խաղում ոչ-ոքի ավարտել Վրաստանի հետ հանդիպումը՝ 4:4: