Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վ․Բ․
A A
Հասարակություն

Վահան Բադասյանը կալանավորվեց երկու ամսով

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Շահվերդյանը 23.30-ին հրապարակեց որոշումը. Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բադասյանը կկալանավորվի երկու ամսով:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նա արդարացի չի համարում որոշումը եւ կբողոքարկի:

  Հիշեցնենք, որ Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Իսկ  ԱԱԾ-ն   Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ 

  Արայիկ Պապիկյանը նշեց,  որ առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ հիմնավոր կասկածը բացակայում է։ 

Դատական նիստին Վահան Բադասյանը նշել էր, որ ազատության մեջ մնալու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը եւ ինքն էլ է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն ընթանա։