A
A
Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում․ Էկոնոմիկայի նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆբ-ի իր էջում անդրադարձել է նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալվելու լուրին:
«Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ.
1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։
Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։
Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է»,- գրել է նա: