Բացել լրահոսը Փակել լրահոսը
1041865
A A
Հասարակություն

Քոչարյանին ազատած դատավորի մասով նոր վճիռ է կայացվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ  օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Վարոսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

 

2020 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճել:

ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դավիթ Գրիգորյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գոռ Վարդանյանը՝ պաշտոնեական կեղծիքը կատարելուն օժանդակելու համար: