A
A
Իտալիան դուրս մնաց
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության 5-րդ խմբի վերջին խաղում պարտվելով Սլովակիայի ազգային թիմին` 2:3, ոչ միայն հրաժեշտ տվեց մրցաշարին, այլեւ վայր դրեց աշխարհի չեմպիոնի լիազորությունը: Իսկ ահա Հայաստանի առաջիկա մրցակիցը, հակառակը, այս հաջողությունից հետո վերջին տեղից միանգամից բարձրացավ 2-րդ տեղ եւ մտավ հաջորդ փուլ: Խմբի առաջատար Պարագվայի հավաքականը հեշտությամբ ոչ-ոքի խաղաց Նոր Զելանդիայի ընտրանու հետ` 0:0, եւ պահպանեց առաջին տեղը:
1/8 եզրափակիչում Սլովակիայի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի ընտրանու հետ, իսկ Պարագվայի մրցակիցը հայտնի կդառնա 6-րդ խմբի Դանիա - Ճապոնիա խաղից հետո: