Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» 23 ֆուտբոլիստով մեկնել է ԱՄԷ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունն այսօր մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Թիմի կազմում հավաքին մեկնել են 23 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Գրիգոր Մելիքսեթյան, Պողոս Այվազյան

Պաշտպաններ՝ Հրայր Մկոյան, Իվան Սպիչկա, Մարկո Պրլևիչ, Քրիստիան Խիմենես, Խուան Բրավո, Ժիրայր Մարգարյան, Արթուր Դանիելյան, Արտակ Եդիգարյան, Յուրի Մաղաքյան

Կիսապաշտպաններ՝ Դավիթ Մանոյան, Կարեն Մուրադյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ, Աղվան Պապիկյան, Դավիթ Խուրձիցե, Սերոժ Թիթիզյան, Գրիգոր Մուրադյան, Զավեն Բադոյան

Հարձակվողներ՝ Ուրոշ Նենադովիչ, Մորի Կոնե

«Արարատը» Դուբայում կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Թիմը կվերադառնա փետրվարի 12-ին: Հավաքի այլ մանրասների մասին կհայտնենք առաջիկայում: