Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը իմացավ 2023թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցակիցներին

Եվրոպայի ֆուտբոլի միության նստավայր Նիոնում այսօր կայացել է 2023թ ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Մասնակից 53 երկրները նախապես բաժանվել էին 6 զամբյուղների միջև: Հայաստանը ընդգրկվել էր 6-րդ զամբյուղում: Վիճակահանության արդյունքներով մեր երիտասարդական հավաքականը հանդես կգա ընտրական H խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների այդ տարիքային հավաքականները:

Ընտրական մրցաշարը կմեկնարկի այս տարվա մարտին, իսկ կավարտվի 2022թ հունիսին: Խմբերում առաջին տեղ գրաված թիմերը, ինչպես նաև լավագույն արդյունք ցույց տված երկրորդ տեղի թիմը անմիջապես կմտնեն եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված մնացած 8 թիմերն անցումային խաղերում կորոշեն մնացած 4 մասնակիցներին:

2023թ ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա այդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Մրցաշարը կանցկացվի Ռումինիայում և Վրաստանում: Դրան առաջին անգամ կմասնակցեն 16 թիմ: