Բացել լրահոսը Փակել լրահոսը
main (1)
A A
Հասարակություն

Հունվարի 28-ի ցույցի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է  հունվարի 28-ի ցույցի մասնակիցների քանակը, որը ներկայացնում ենք ստորև․

 

Այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի Հանրապետության հրապարակում 15։00-ից անց է կացվել վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ցույցը։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։30-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2150 հոգի։

 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

 

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

 

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։