Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնություններում կրկին երկիշխանություն է

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը ընթացող շախմատի 2021թ Հայաստանի կանանց և տղամարդկանց 1-ին խմբերի առաջնություններում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդականց մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալիս գրոսմայստեր Լևոն Բաբությանն ու միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Ընթացիկ տուրում նրանք տարան իրենց թվով չորրորդ հաղթանակը և վաստակեցին 5-ական միավոր: Իսկ ահա նրանց հետապնդող Դավիթ Շահինյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Արման Միքայելյանի հետ և այժմ ետ է մնում մեկ միավորով:

Կանանց մրցաշարում իր վստահ խաղով աչքի են ընկնում 15-ամյա Աստղիկ Հակոբյանը և 19-ամյա Արփինե Գրիգորյանը: Առաջինը հերթական պարտիայում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանի հետ և միավորների քանակը հասցրեց 5-ի: Նրան հետապնդող Արփինե Գրիգորյանը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանին և  վաստակած միավորներով հավասարվեց միանձյա առաջատարին: Նրանց կրնկակոխ հետապնդում 16-ամյա Վերոնիկա Խաչատրյանն ու 25–ամյա Նարե Առաքելյանը, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Այսօր առաջնություններում հանգստյան է օր է հայտարարված, իսկ վաղը կվերսկսեն հանդիպումները: