Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 27.01
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը անհատական մարզում է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին անգամ մասնակցել է Հռոմի «Ռոմայի» մարզմանը «Վերոնայի» հետ առաջիկա խաղից առաջ:

Ինչպես տեղեկացնում է forzaroma կայքը, հայազգի կիսապաշտպանն ոտքի մկանի հետ ունեցած խնդրի պատճառով առայժմ անհատական պարապմունքներ է անցկացնում: Ըստ աղբյուրի, մեր ֆուտբոլիստը հավանաբար բաց կթողնի հունվարի 31-ին կայանալիք հանդիպումը, որպեսզի չխորացնի մկանի վնասվածքը:

Նույն ձևաչափով են մարզվել նաև թիմի խաղացողներ Պեդրոն ու Էդին Ջեկոն: Առաջինը նույնպես մկանային ցավեր ունի, իսկ բոսնիացի հարձակվողին արգելված է մարզվել թիմի հետ, քանի որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրան կարգապահական պատժի է ենթարկվել՝ իրենք քննադատելու համար:

Նշենք, որ «Ռոման» Իտալիայի վերջին խաղում 4:3 հաշվով հաղթելով «Սպեցիային», վաստակել է 37 միավոր և այժմ գրավում է մրցանակային 3-րդ տեղը: