Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի զինվորներին թաղել են «ճահճում»․ գերեզմանոցում ծնողները բողոքի ակցիա են անում․ Faktor.am

Մի քանի օր է՝ Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները տարաբնույթ բողոքի ակցիաներ են անցկացնում։ 17 զինծառայողների ընտանիքների անդամները բողոքում են, որ իրենց զինվորներին հուղարկավորել են Բաքվի ծայրամասային Գարադաղի շրջանի լքված մի վայրում։ Հարազատները պահանջում են զինծառայողների վերահուղարկավորել «Շեհիդների պուրակում»։

Ծնողները հայտարարել են, որ 17 զինծառայողներին՝ Բաքվի Յասամալի ու Նասիմանի շրջաններից, առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել Գարադաղի շրջանում՝ ճամփեզրին։ Հարազատները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել գերեզմանոցում։ Նրանք պնդում են, որ տարածքը ճահճային է, գերեզմաններն էլ ողողված են ջրով։

Զոհվածների հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Սա ավելի է զայրացրել զոհվածների ծնողներին, իրավիճակը լարվել է, հարազատները փորձել են քանդել գերեզմանները։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկատությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները գիշերել են գերեզմանոցում և հիմա էլ շարունակում են ակցիան։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով