Բացել լրահոսը Փակել լրահոսը
142592343_3612853432131032_7939450614487167587_n
A A
Քաղաքականություն

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։ Այսօր հանդիպել եմ ՄԶԾ (UNDP) խորհրդարանական ծրագրի ղեկավարի հետ՝ քննարկելու համատեղ քայլերը և ծրագրի իրականացման ֆինանսավորումը»,- գրել է Տիգրան Գալստյանը։