Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ ակումբ

Երևանի «Փյունիկի» կազմն այսօրվանից համալրել է 27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Արման Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է։ Նա բացի «Փյունիկից» Հայաստանում խաղացել է նաև «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում», «Գանձասար-Կապանում», իսկ  արտասահմանում հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ» ակումբներում։

Նշենք, որ Արման Հովհաննիսյանը հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի հիմնական ֆուտբոլիստ։