Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+voleybol
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողները

Հունվարի 22-24-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2021թ առաջնությունները, որոնք մասնակցել են համապատասխանաբար 12 և 10 թիմ: Այդ մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Տղամարդկանց մրցաշարում աննախադեպ արդյունքի հասել ՖԻՄԱ-ի թիմերը, որոնք զբաղեցրել են մրցանակային բոլոր տեղերը։ Հայաստանի չեմպիոն է հռչակվել ՖՒՄԱ-1 քառյակը (Բալաբեկյան Աշոտ, Հակոբյան Ռազմիկ, Միսկարյան Արման, Ալեքսանյան Ռազմիկ), որը եզրափակիչում 2։0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին։ Երրորդ տեղի համար խաղում ՖԻՄԱ-2-ը նույն 2։0 հաշվով պարտության է մատնել ՀՊՏՀ թիմին։

Կանանց առաջնություն հաղթանակ տարավ Վան-1 թիմը, որը եզրափակիչում առավելության հասավ Ավան-1 թիմի նկատմամբ՝ 2։0։ Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Վան-2-ը, որը բրոնզե մեդալների համար խաղում 2։0 հաշվով հաղթեց Վբեթ-2 թիմին։

Առաջնության մրցանակակիր թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով: