A
A
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Նա այդ պաշտոնում կփոխարինի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը դարձել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:
Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Սահակ Անտոնյանը, փոխնախագահ է նշանակվել Շուշանիկ Հարութունյանը: Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներ են ընտրվել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը և Հարություն Մերդինյանը:
Նորանշանակ նախագահ Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար: