Բացել լրահոսը Փակել լրահոսը
zzzz
A A
Պաշտոնական

Աղվեսին հայտնաբերել է իր տան հարակից տարածքում գտնվող ջրհորում` թրջված, անօգնական վիճակում

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Ani Avetisyan-ը 2021 թվականի հունվարի 21-ին հրապարակել էր լուսանկար՝ վերնագրելով «Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում», որտեղ կենդանին կապված էր։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչները անմիջապես մեկնել են Արարատի մարզի Լուսառատ համայնք, հանդիպել Անի Ավետիսյանի և նրա հայր Բարսեղ Ավետիսյանի հետ։ Վերջինս տեսուչներին տրված պարզաբանման մեջ նշել է, որ աղվեսին հայտնաբերել է իր տան հարակից տարածքում գտնվող ջրհորում` թրջված, անօգնական վիճակում։ Բարսեղյանը կենդանուն դուրս է բերել ջրհորից, տեղափոխել իր տան բակ, համոզվելով, որ կենդանին վնասվածքներ չունի և արդեն չոր է ՝ աղվեսին բաց է թողել վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը հորդորում է նմանատիպ դեպքերում ինքանգործունեությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի հետ: