Բացել լրահոսը Փակել լրահոսը
Drmbon
A A
Հասարակություն

Դրմբոնի գյուղապետ․ Եթե ռուս խաղաղապահները ուղեկցում են ադրբեջանական ավտոշարասյանը, ապա մեր ժողովրդին թո՛ղ ուղեկցեն․ Առավոտ (տեսանյութ)

Արցախի Մարտակերտ շրջանի Դրմբոն գյուղում քաղաքացիները օրեր առաջ փակել էին ճանապարհը։ Այդպիսով փորձում էին այդ կերպ արգելել Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժը։ Aravot.am-ի հետ զրույցում Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանը ասաց, որ գյուղի բնակիչները ոչ թե բողոքում էին, այլ առաջարկություն են արել ռուս խաղաղապահներին․

«Եթե իրենք ուղեկցում են ադրբեջանական ավտոշարասյանը դեմի Քարվաճառի տարածք, ապա մեր ժողովրդին թո՛ղ նույնպես ուղեկցեն, ապահովեն անվտանգությունը դեպի Վարդենիս։ Հաշվի առնելով, որ մեր գյուղից դեպի Վարդենիս 80 կմ է, իսկ ներկա պայմաններում, որպեսզի հասնեն Վարդենիս 400-500 կմ այդ մարդիկ պետք է անցնեն»։

Աշոտ Հակոբյանը մտավախություններ չունի անվտանգության առումով, քանի որ կարծում է, որ հայկական մեքենաներին ևս ռուս խաղաղապահները կուղեկցեն․ «Ինչպես իրենք ուղեկցում են հայկական տարածքով ադրբեջանցիներին, նույնպես կարող են ուղեկցել դեպի Վարդենիսի կողմը։ Ինձ թվում է՝ խնդիրներ չեն առաջանա։ Ճիշտ է, նույն ձևով չէ, բայց որոշ տեղերով իրենց մոտով անցնում է Լաչինի միջանցքը, և մինչև հիմա նման խնդիրներ չեն եղել»։ Նա կարծում է, որ կարելի է ժամանակացույց պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ, ըստ որի հայկական ավտոմեքենաները նրանց ուղեկցությամբ կկարողանան անցնել այդ ճանապարհով։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով