Բացել լրահոսը Փակել լրահոսը
140932957_941520369953341_5719877628053354635_o
A A
Պաշտոնական

«Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ». Լոռու մարզպետ

Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյան, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
 
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար.
 
- 2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն խնդիրները,-ասա Ա. Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը.
 
-Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի,-ասաց նա՝ կարևորելով 2021թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը:
2020 թվականի ընթացքում Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Ըստ նրա, հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել.
 
վարչության իրավասության սահմաններում՝ պետական կառավարման տարածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համագործակցության իրականացմանը.
📍կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններում գործունեության իրականացմանը,
📍արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկմանը.
📍ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը:
 
-Վարչությունը 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ,-ասաց վարչության պետը:
2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար (2019թ.` 1425): 2020թ.-ին մարզում 2019թ.-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 249-ով կամ 17,5%-ով:
 
Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա ապաստարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին:
Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքներին (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն):
2020թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ <<Իսուզու>> մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Մասնակի վերանորոգումներ իրականացվել նաև պետակա ծրագրով չընդգրկված հրշեջ- փրկարարական ջոկատներում:
 
Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:
Ամփոփելով հաշվետվությունը՝ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրասատակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործուներությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման:
 
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների:
 
Մի խումբ փրկարարներ, լավագույնը ճանաչվելով մի շարք անվանակարգերում, պարգևատրվեցին նաև վարչության պետի շնորհակալագրերով: