Բացել լրահոսը Փակել լրահոսը
140096660_1669906463182419_377055739875550680_o
A A
Պաշտոնական

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին

Հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Էջմիածնի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։

Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ճանապարհային_դեպարտամենտ