Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը:
Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մրցումների առաջին օրը տղամարդկանց դասական ոճի 10 կմ մրցավազքում հաղթել է Միքայել Միքայելյանը, իսկ կանանց 5 կմ-ում՝ Կատյա Գալստյանը: Հաջորդ օրը կայացած ազատ ոճի նույն մրցատարածություններում չեմպիոն հռչակվեցին նույն դահուկորդները: Մրցանակակիր դարձան նաև Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, Անգելինա Մուրադյանը, Նելլի Խաչատրյանը: Առաջնությանը մասնակցեցին 34 դահուկորդ՝ 22 տղամարդ, 12՝ կին:
ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 14-ին: Երկու փուկերի արդյունքներով կձևավորվի 6 հոգուց բաղկացած հավաքական (4 տղամարդ, 2՝ կին), որը փետրվարի վերջին Գերմանիայում կմասնակցի դահուկասպորտի աշխարհի առաջնությանը: Միքայել Միքայելյանն արդեն փետրվարի 10-ին Ֆինլանդիայում հանդես կգա աշխարհի երիտասարդական առաջնությունում: