Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է ուկրաինական «Լվովի» պաշտպանը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմն այսօր համալրվել է նոր խաղացողով: 

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, դա 23-ամյա պաշտպան Եգոր Կլիմենչուկն է, որը նախկինում հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նա հանդիսացել է «Լվով» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: