Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokey 19.01.
A A
Սպորտ

Հոկեյի միջազգային ֆեդերացիան Բելառուսին զրկեց աշխարհի առաջնությունից

Հոկեյի միջազգային ֆեդերացիան Բելառուսին զրկել է տափօղակով հոկեյի 2021թ աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Նման որոշում կայացրել է ֆեդերացիայի խորհրդի նիստը:

«Շատ ցավալի է, որ հարկ եղավ չեղարկել Մինսկի և Ռիգայի համատեղ հայտը առաջնությունն անցկացնելու համար: Այս գործընթացի ընթացքում մենք փորձեցինք աշխարհի առաջնությունը օգտագործել որպես հաշտեցման գործիք և լուծել Բելառուսի սոցիալ-քաղաքական խնդիրները:

Չնայած խորհուրդը կարծում է, որ աշխարհի առաջնությունը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, սակայն պետք է խոստովանել, որ այժմ տեղին չէ այն անցկացնել Մինսկում, երբ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, ինչպես նաև վտանգված է թիմերի, հանդիսատեսների և պաշտոնատար անձանց անվտանգությունը», - նշված է ՀՄՖ պաշտոնական հայտարարության մեջ:

Հոկեյի 2021թ աշխարհի առաջնությունը պետք է անկացվի մայիսի 21-ից մինչև հունիսի 6-ը: ՀՄՖ նախագահ Ռենե Ֆազելը նշել է, որ Լատվիան առաջարկել է միայնակ անցկացնել առաջնությունը: Այլընտրանքային տարբերակ է Սլովակիան և Դանիան: