Բացել լրահոսը Փակել լրահոսը
139863424_1669700256536373_6623694969163872901_o
A A
Պաշտոնական

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի, Բերդի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։

 Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ճանապարհային_դեպարտամենտ