Բացել լրահոսը Փակել լրահոսը
4636EAB2-842D-493B-B5D1-59FF45C46977_cx0_cy3_cw0_w1200_r1
A A
Հասարակություն

Աղքատ երկրներին պատվաստանյութերով ապահովելու խոստումները չեն իրագործվում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հարուստ եւ աղքատ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ հավասարաչափ բաշխումը կարող է երկարաձգել համաճարակի կյանքը:

Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով, համաճարակից արագ ազատվելու հույսերը հայտնվել են վտանգի տակ, քանի որ ամբողջ պատվաստանյութի ծավալն ուղղվում է միայն հարուստ երկրների բնակչությանը:

Ամենաբարձր եկամուտներն ունեցող 49 երկրներում արդեն իսկ իրականացվել է 39 միլիոն պատվաստում: ‘’Ամենաաղքատ երկրներից մեկին է տրամադրվել 25 չափաբաժին’’, ասել է Գեբրեյեսուսը ու շեշտել, ‘’ոչ թե 25 միլիոն կամ հազար, այլ` պարզապես 25 չափաբաժին’’:

COVAX անվանումը կրող միջազգային մարմինը հիմնադրվել է ինն ամիս առաջ, ապահովելու համար հիմքեր, որպեսզի կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրների համար: Կազմակերպությանը հաջողվել է ապահովել երկու միլիարդ չափաբաժին հինգ տարբեր ընկերություններից: Սակայն ԱՀԿ-ի ղեկավարի խոսքերով, աղքատ երկրներին փետրվար ամսից պատվաստանյութեր հատկացնելու ծրագիրը հայտնվել է վտանգի ներքո, քանի որ հարուստ երկրները հետ են կանգնում հավասարաչափ բաշխելու մասին իրենց նախնական խոստումներից:

‘’Պետք է հստակ ասեմ. Աշխարհը կանգնած է բարոյական ձախողման աղետի առջեւ, եւ այս ձախողման գինը հատուցելու ենք մարկանց կյանքով’’, ասել է նա: Նա նախազգուշացրել է, որ հարուստ երկրները, աշխարհի աղքատների ու խոցելի ժողովուրդների կարիքներն անտեսելու արդյունքում ապագայում ավելի բարձր գին են վճարելու:

Չէ որ, այս մոտեցման արդյունքում երկարաձգվելու է համաճարակը, որը ոչ միայն կխլի հավելյալ կյանքեր աղքատ երկրներում, այլ հիվանդության տարածման պատճառով կհետաձգի տնտեսության համար կարեւոր ճյուղերի վերաբացումը: