Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hrayr-Tovmasyan-2-
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանը դատախազներին՝ տղերք, եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում․ Առավոտ

«Դատախազությունը պետք է շահագրգռված լինի արդարադատության բացահայտմամբ, եւ դատախազությունը մասնավոր մեղադրող չէ, որ ունենա կոնկրետ շահեր»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով.

«Այն վարքագիծը, այն պահվածքը, այն ձայնի տեմբռը, որ ես այստեղ տեսնում եմ դատախազների, տղերք, եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք, եկել եք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում, սրա վերջը ո՞րն ա, մի հատ եկեք նայենք, թե ինչ է կատարվում, ներքին համոզմունք չունե՞ք, էս գործի վերջը ձեզ էլ է հայտնի, բոլորին է հայտնի, էլ մարդ չկա, որ հայտնի չլինի: Ինձ` որպես իրավաբան ձեւավորելու ընթացքում երկու մարդ է որպես իրավաբան կերտել` Հենրիկ Խաչատրյանն է եղել եւ Վլադիմիր Նազարյանը:

Երկուսն էլ կյանքի տարբեր ժամանակահատվածում ղեկավարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, եղել են ՀՀ գլխավոր դատախազներ: Հիմա պիտի առանձնացնեմ զրույցներից, որ եղել է Հենրիկ Խաչատրյանի հետ: Զրույցի ժամանակ մի բան ասաց, որը այդ փուլում անկեղծ ասած` չէի հասկանում: Ասաց` այն դատախազը, որը սխալ մեղադրանք կառաջադրի, արդար մարդուն կպատժի, իրավունք չունի աշխատելու, այն դատախազը, որը չի կարողանա, բայց մեղավորին չի կարողանա պատշաճ մեղադրանք առաջադրել, միգուցե կարելի է ներել: Եվ ասաց` որ փուլում, որ դատախազությունը սկսեց գործ կարել, այդ փուլում պետությունն ավարտվում է: Ես անկեղծ ասած` չէի հասկանում դա, չէի գիտակցում, որ ես այդ փաստը կզգամ իմ մաշկի վրա դրանից երեւի 20-25 տարի հետո»:

Այսօր Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն նիստը վարող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով