A
A
Եվրո-2020 մտած Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պաշտոնանկ է արել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եժի Բժենչեկին։ Ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը շնորհակալություն է հայտնել 49-ամյա մասնագետին՝ չնշելով նրան աշխատանքից ազատելու պատճառը։
Եժի Բժենչեկի գլխավորությամբ Լեհաստանի հավաքականը ժամանակից շուտ նվաճել էր Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, որը կկայանա այս տարվա հունիսի 11-ից մինչև հուլիսի 11-ը, աշխարհամասի 12 տարբեր քաղաքներում։