Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+volejbol
A A
Սպորտ

Հայաստանի վոլեյբոլի Մ-17 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի վոլեյբոլի Մ-17 հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ազգային թիմի նախկին խաղացող, սպորտի վարպետ  Ավագ Նիկողոսյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Թիմի երկրորդ մարզիչ է նշանակվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի պետական ինստիտուտի դասախոս Հովհաննես Ասմարյանը, իսկ թիմի պետ՝ ֆեդերացիայի մարզչական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Սուլթանյանը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի Վրաստանում մարտին անցկացվելիք միջազգային մրցաշարին, իսկ նոյեմբերին հանդես կգա Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլերից մեկում, որը տեղի կունենա Հայաստանում: