Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաշաթաղում տունը կորցրած 7 ընտանիք վերադարձել է Արցախ հունվարի սկզբին (տեսանյութ)

Շուրջ  50 ընտանիք՝ հիմնականում Քաշաթաղի շրջանից, դիմել են Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբ՝ Արցախ վերադառնալու ու մյուս գյուղերում բնակություն հաստատելու համար։

 «Հունվարի այս առաջին օրերին թվով 7 ընտանիքներ կոնկրետ Քաշաթաղի շրջանից վերադարձել են ու բնակչություն հաստատել Ասկերանի շրջանի Բադարա գյուղում, մյուսները սպասում են շինարարական աշխատանքների ավարտին »,-ասում է շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը։

Նրա խոսքով՝  ընտանիքներին տրամադրվել է համապատասխան գույք։

Օպերատիվ շտաբի կողմից այս պահին տարվում են կարիքների գնահատման աշխատանքներ ՀՀ-ում մնացած արցախցիների վերաբերյալ։

«Ոչ մի տարբերություն մեզ համար չկա ԱՀ բնակչների մեջ, մեզ համար յուրաքանչյուրն ունի հավասար իրավունքներ ու բոլորն էլ նույն ձև են օգտվում ծրագրերից»,-նշում է Վիրաբյանը։

ԱՀ-ի  կողմից շտաբին  տրամադրած ֆինանսական միջոցները՝ մոտ 200 մլն դրամ, հիմնականում ուղղվել է թշնամու կողմից բռնազավթված տարածքների բնակիչներին, ովքեր գտնվում են ՀՀ տարբեր մարզերում․ «Այդ գումարներից շուրջ 54 մլն  դրամ ուղղվել է զոհված զինծառայողների թաղման արարողությունների մասնակի կազմակերպման համար»,-ասում  է նա։

Վիրաբյանը տեղեկացնում է, որ Երևանից Արցախ անվճար ավտոբուսները կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, ինչքան դրանց անհրաժեշտությունը կա։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբն աշխատում է հոկտեմբեր ամսվա վերջից։ Աշխատանքի գնահատականը, Միքայել Վիրաբյանի խոսքով, պետք է տա բնակչությունը։