Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia 18.01.
A A
Սպորտ

«Լիվերպուլը» կրկնեց նախկին երկու չեմպիոնների հակառեկորդը

Անգլիայի ֆուտբոլի գործող չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի հերթական խաղում սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի է արել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդպիսով, լիվերպուլցիները կրկնել են Անգլիայի նախկին չեմպիոններ «Արսենալի» և «Լեսթերի» սահմանած հակառեկորդները, որոնք այդ կարգավիճակում չէին կարողացել գոլ խփել 3 անընդմեջ խաղերում:

«Լիվերպուլը» մինչ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը 0:1 հաշվով պարտվել էր «Սաութհեմփթոնին» և գոլազուրկ ոչ-ոքի ավարտել «Նյուքասլի» հետ խաղը: Չնայած գոլային «երաշտին», Յուրգեն Կլոպի թիմը դեռևս ամենաարդյունավետն է Անգլիայի ընթացիկ առաջնությունում՝ 18 խաղում խփելով 37 գնդակ:

«Լիվերպուլի» հաջորդ մրցակիցը «Բառնլին» է, որն առաջնության ետնապահներից է և վերջին երկու խաղերում կրել է չոր հաշվով պարտություն: Այդ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին: